Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
12.11.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Շեն-Էֆֆեկտ Գրուպ ընկերությանն աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի: Գլխավոր հաշվապահը վերահսկում է ամենօրյա ֆինանսական խնդիրները, կառավարում է հաշվապահական գործունեությունը, պատրաստում է ֆինանսական հաշվետվությունները և ապահովում է կանոնակարգերի համապատասխանությունը: Հաստիքը ներառում է ֆինանսական գործարքների վերահսկում, բյուջետավորում, կանխատեսում և ֆինանսական վերլուծություն:

Պարտականություններ

  • Ամփոփել հաշվապահական հաշվառման տվյալներ
  • Կազմել հարկային հաշվետվություններ
  • Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն
  • Վերահսկել արտադրական գործընթացները՝ ծախսերի և կորուստների վերլուծություն
  • Հաշվարկել արտադրանքի ինքնարժեք

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում

  • Ֆինանսական հաշվետվությունների, բյուջետավորման և կանխատեսման հմտություններ

  • ՀԾ ձեռնարկություն ծրագրի իմացություն

  • Excel-ի գերազանց տիրապետում

  • Հարկային օրենսգրքի գերազանց իմացություն

  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ

  • Աշխատանքային փորձը արտադրական ոլորտում ցանկալի է

Հավելյալ նշումներ

Աշխատանքը հնգօրյա գրաֆիկով է, շաբաթ օրերին հարթապահություն է իրականացվում։

Ժամերը՝ 09։00-ից 17։30։

Եթե հաստիքը Ձեձ հետաքրքրեց, կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում