Գլխավոր հաշվապահ
Գործընկեր կազմակերպություն
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Հաշվապահություն, Աուդիտ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին։
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը՝ գործող օրենսդրությանը համապատասխան,
- Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային հաշվետվությունների, մասնավորապես՝ շահութահարկի, ԱԱՀ-ի, եկամտային հարկի և այլ հարկային հաշվետվությունների կազմում, ստուգում, ամփոփում և ներկայացում,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկուղության իրականացում,
- Ստացված հաշիվների և ծառայությունների ձևակերպում,
- Բանկային փոխանցումների կատարում,
- Ինքնարժեքի հաշվառում և վերլուծություն,
- Աշխատավարձի հաշվարկ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսական ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում,
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
- ՀԾ, 1C ծրագրերի գերազանց իմացություն,
- MS Office- ի գերազանց իմացություն,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
- Վերլուծական մտածողություն, առաջնահերթությունները որոշելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի–ուրբաթ։
Աշխատանքային ժամեր՝ 10։00-18։00
Աշխատավայրը՝ Ադոնց փողոց։