Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
27.05.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու է լինելու Ընկերության հաշվապահական բաժնի աշխատանքների կոորդինացման համար։

Պարտականություններ

  • Վարել հաշվապահական հաշվառում, ժամանակին կազմել և ընկերության ղեկավար կազմին ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ ամսական, եռամսյակային, տարեկան կտրվածքով
  • Իրականացնել հարկային և այլ պարտադիր վճարումներ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով
  • Իրականացնել հիմնական միջոցների և արագամաշ առարկաների հաշվառում
  • Կատարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնություններ
  • Կատարել հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության
  • Կառավարել ֆինանսական և ծախսերի հաշվառման գործընթացը
  • Կառավարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնությունները
  • Կազմել և կառավարել կազմակերպության ծախսերի բյուջեն, մոնիթորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ
  • Ժամանակին ներկայացնել ամսական համախմբված ֆինանսական հաշվետվությունների և վճարումների, դրամական հոսքերի կառավարման հաշվետվությունները
  • Ապահովել կազմակերպության պահանջները հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների և այլ իրավական ակտերի վերաբերյալ
  • Կատարել աշխատավարձի հաշվարկ
  • Պատրաստել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ ՀՀ ՊԵԿ-ին, ինչպես նաև պետական և տեղական կառավարման այլ մարմիններին
  • Կատարել ընկերության գործունեությանն առնչվող և պաշտոնի իրավասության մեջ մտնող այլ հանձնարարություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության կամ այլ հարակից ոլորտներում
  • ՀՀ հարկային օրենսդրության և ստանդարտների գերազանց իմացություն
  • ՀԾ և 1C ծրագրերի հաշվապահական ծրագրերի իմացություն
  • Հարկային, աշխատանքային և մաքսային օրենսդրության իմացություն
  • Փորձագետ հաշվապահի կամ որակավորման բարձրացման այլ վկայագրերը կդիտվեն որպես առավելություն
  • Առնվազն 7 տարվա փորձ՝ որպես Հաշվապահ, որից 3-ը՝ որպես Գլխավոր հաշվապահ
  • Հաղորդակցման, բանակցային և թիմում աշխատելու գերազանց հմտություն
  • Ռուսերենի լավ իմացություն
  • Հաղորդակցման և բանակցային հմտություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա

Վերոնշյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, 0026, Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37498925999

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Business trips
Բիզնես գործուղումներ
Training program adroad
Ուսում արտերկրում
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում