Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր Հաշվապահ

Nazani Restaurant

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 12.04.2023
Քաղաք` Աշտարակ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Նազանի ռեստորանը աշխատանքի է հրավիրում HoReCa ոլորտում աշխատանքային փորձ ունեցող գլխավոր հաշվապահի:

Պարտականություններ

  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ,
  • Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով
  • Մասնակցություն Ընկերության բյուջեի պլանավորմանը և բյուջեի կատարման ընթացքի վերահսկմանը
  • Ստացված հաշիվների և ծառայությունների ձևակերպում. Բանկային փոխանցումների կատարում
  • Հաշիվների դուրսգրում (E-invoicing) 7 ՀԾ ծրագրում ձևակերպում
  • Օրական և միջանկյալ ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում ( եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն,դրամական միջոցների մնացորդի և շարժի, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի և այլն)
  • Դրամարկղային գրքերի վարում, մուտքի և ելքի օրդերների կազմում, հսկողություն, Taxservice-ի և ձևակերպումների ճշտության ստուգում ՀԾ ծրագրում
  • Հիմնական միջոցների հաշվառման վարում
  • Աշխատավարձի հաշվարկ և ձևակերպումներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ HoReCa ոլորտում
  • Հարկային օրենսդրության գերազանց իմացություն
  • Օտար լեզունների բավարար իմացություն
  • Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Microsoft Office, e-Invoicing, Iiko ՀԾ ծրագրերի իմացություն
  • Վերլուծական մտածողություն և հետևողականություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` 5 օրյա գրաֆիկ

Աշխատակիցների տեղափոխությունը իրականացվում է կազմակերպության կողմից:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում