
Ավագ հաշվապահ
Կլայկ կահույքի սրահների ցանց
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
30.06.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
« Կլայկ » կահույքի սրահների ցանցը աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի։
Պարտականություններ
- Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և հաշվետարության վարում,
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների ներկայացում ,
- Ընկերության ծախսերի վերահսկում,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն,
- Ընկերության եկամուտների մուտքագրման վերահսկում,
- Բանկային հաշիվների կառավարում,
- Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
- Հաշվապահության բաժնի ղեկավարում,
- Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
- Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
- Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն
- Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ֆինանսական մասի ուսումնասիրություն,
- Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում,
- Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում,
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
- Առնվազն 5 տարվա գլխավոր հաշվապահի փորձառություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Office փաթեթի լավ իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի ներդրման և շահագործման փորձառությունը ցանկալի է,
- 1C8.3 հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն
Հավելյալ նշումներ