Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

X-Group

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 18.09.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությանն անհրաժեշտ է բարձր որակավորում ունեցող գլխավոր հաշվապահ:

Պարտականություններ

  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
  • Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
  • Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը,
  • Ապահովել գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը,
  • Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից,
  • Ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը,
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ,
  • Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով
  • Մասնակցություն Ընկերության բյուջեի պլանավորմանը և բյուջեի կատարման ընթացքի վերահսկմանը
  • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Բարձրագուն կրթություն` տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում,
  • 1C ծրագրի գերազանց տիրապետում,
  • ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
  • ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը պարտադիր է,
  • Առնվազն 5 տարի աշխատանքային փորձ :

Հավելյալ նշումներ

5-օրյա աշխատանքային գրաֆիկ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում