Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր էներգետիկ

Երքաղլույս ՓԲԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 485,000-650,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Ինժեներական
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
21.08.2026

Նկարագրություն

  • Վերահսկել արտաքին լուսավորության ցանցի էներգիայի սպառման ծախսը և կատարել վերլուծություն, ինչպես նաև դրանց շեղումների դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
  • Կազմել Ընկերության Էներգիայի սպառման, վթարների, սարքավորումների վիճակի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ:
  • Պլանավորել էներգետիկ սարքավորումների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և փորձարկման աշխատանքները։
  • Ղեկավարել էներգետիկ ենթակառուցվածքների շահագործման, վերազինման և արդիականացման աշխատանքները։
  • Համաձայնեցնել նոր լուսավորության ցանցերի, հենասյուների և կառավարման հանգույցների նախագծերը։
  • Մասնակցել տեխնիկական առաջադրանքների մշակմանը նոր կամ վերանորոգվող օբյեկտների համար։
  • Համագործակցել պլանավորման և տեխնիկական բաժնի հետ՝ նախագծերի իրագործման և տեխնիկական տվյալների ճշգրտման հարցերում։
  • Կազմել սարքավորումների շահագործման GSM միացման և անջատման համակարգի, այլ վերանորոգման աշխատանքների տարվա պլան և ժամանակացույց։
  • Կատարել էներգիայի սպառման վերլուծություն՝ հայտնաբերելով կորուստների և ոչ նպատակային ծախսերի պատճառները և ձեռնարկում համապատասխան միջոցառումներ դրանց վերացման համար։
  • Առաջարկել ավտոմատ կառավարման և լուսավորության ինտելեկտուալ համակարգերի ներդրման տարբերակներ։
  • Համակարգել լուսավորության ժամանակացույցերի, կառավարման մոդուլների և լուսային սենսորների աշխատանքը՝ ապահովելով օպտիմալ էներգախնայողություն։
  • Կազմակերպել ենթակա անձնակազմի պարբերական հրահանգավորումներ և գիտելիքների ստուգումներ։
  • Վերահսկել անվտանգության միջոցների, սարքավորումների հուսալիության և հողանցման համակարգերի վիճակը։

Պարտականություններ

  • Պատասխանատվություն է կրում ընկերության էներգետիկ ենթակառուցվածքների՝ արտաքին լուսավորության գծերի, հենասյուների, լուսատուների, վահանակների, կառավարման համակարգերի անխափան աշխատանքների համար։
  • Պատասխանատվություն է կրում էներգամատակարարման կայունության, համակարգերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման կազմակերպման, էներգախնայողության և անվտանգության միջոցառումների իրականացման համար։
  • Պատասխանատվություն է կրում ուժային պահարանների, էլեկտրական վահանակների և կառավարման սարքավորումների տեխնիկական վիճակի համար։
  • Պատասխանատվություն է կրում տեխնիկական փաստաթղթերի պահպանման, լաբորատոր փորձարկումների արդյունքների հաշվառման համար։
  • Կրել պատասխանատվություն հեռակառավարման վահանակի միացման և անջատման ազդանշանային համակարգերի աշխատանքի համար։

Պահանջներ

  • կրթությունը Բարձրագույն, էներգետիկա և էլեկտրատեխնիկա մասնագիտությամբ
  • աշխատանքային փորձ 3 տարի
  • պարտադիր հմտություններ աշխատանքային փորձը էներգետիկայի ոլորտում պարտադիր է
  • ցանկալի հմտություններ Ժամկետները պահպանելու և արագ կողմնորոշվելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն, պարտաճանաչություն, համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում