Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր էներգետիկ

Երևան Պարկ

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 550,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
14.08.2026

Երևան Պարկ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Գլխավոր էներգետիկի, ով պատասխանատու կլինի ընկերության համակարգերի և սարքավորումների սպասարկման համար։

Պարտականություններ

  • Ստուգել և կարգավորել Երևան Պարկում առկա Էլեկտրական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը, համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի,
  • Իրականացնել էլեկտրական սարքավորումների տեղադրման, փորձարկման և շահագործման գործընթացը, ներառյալ սարքավորումների, լուսավորության, կառավարման համակարգի և այլ տեսակի էլեկտրալարերի միացումները,
  • Երևան Պարկում իրականացնել ամենօրյա ստուգումներ, անհրաժեշտության դեպքում նորոգումներ։

Պահանջներ

  • Էլեկտրիկի առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ,
  • Բարձրագույն կրթություն էներգետիկայի ոլորտում,
  • Էլեկտրական սխեմաներ կարդալու հմտություններ,
  • Խնդիրներին արագ արձագանքելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Մոնթե Մելքոնյան 31
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37433887988

Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում