Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների սպասարկման մասնագետ (գիշերային հերթափոխ)

4u.am

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 22.07.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Գիշերային հերթափոխ
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

4u.am-ը փնտրում է Գիշերային հերթափոխով հաճախորդների սպասարկման մասնագետ: Եթե սիրում ես օգնել մարդկանց, ցանկանում ես դառնալ 4u ընտանիքի անդամ, ապա մենք սպասում ենք քեզ:

Աշխատանքը ներառում է նաև ցերեկային հերթափոխեր:

Աշխատանքի ընթացքում պետք է՝

  • հաճախորդներին տրամադրել ընկերության և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր խորհրդատվություն,
  • պարզաբանել և լուծել հաճախորդների մոտ առաջացած խնդիրները,
  • պատասխանել Live Chat-ից, սոցիալական ցանցերից, ընկերության կայքից ստացված հաղորդագրություններին,
  • գրանցել հաճախորդների կողմից տրված պատվերները և մուտքագրել ծրագրում,
  • հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն առաքված նվերների վերաբերյալ,
  • սիրել մեր հաճախորդներին :)

Հաջողելու համար պետք է՝

  • աճելու, զարգանալու և աշխատելու մեծ ցանկություն,
  • հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • հաճախորդակենտրոն մոտեցում,
  • ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • հաղորդակցվելու, թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Եթե համապատասխանում ես վերը նշված կետերին, ապա ուղարկիր քո CV-ն մեր էլ․ հասցեին:

Հաջորդ փուլին կհրավիրվեն միայն ընտրության փուլն անցած թեկնածուները:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում