Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գիշերային օպերատոր

4u.am

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Գիշերային հերթափոխ
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

4u.am-ը փնտրում է Գիշերային հերթափոխի հաճախորդների սպասարկման մասնագետ: Եթե ցանկանում ես մարդկանցից ստանալ հրաշալի էմոցիաներ, դառնալ 4u ընտանիքի անդամ, ապա մենք սպասում ենք քեզ:

Միացիր մեզ եթե՝

  • սիրում ես շփվել մարդկանց հետ և օգնել նրանց կատարել լավագույն ընտրությունը,
  • վարժ տիրապետում ես հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներին,
  • կարող ես որոշում կայացնել տարբեր իրավիճակներում,
  • սթրեսակայուն ես և պոզիտիվ կերպով լուծում ես քո առջև դրված բոլոր խնդիրները,
  • պունկտուալ ես և կրեատիվ մտքի կրող,
  • ցանկանում ես զարգանալ, ինքնակրթվել և դառնալ հիանալի մասնագետ,
  • սիրում ես գիշերները արթուն մնալ (սուրճը մեր կողմից)):

Հավելյալ նշումներ

Եթե համապատասխանում ես վերը նշված կետերին, ապա ուղարկիր քո CV-ն մեր էլ․ հասցեին:

Հաջորդ փուլին կհրավիրվեն միայն ընտրության փուլն անցած թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 11/6
address
Աշխատակիցների քանակ
16-50
website
Կայք

4u.am-ը ծաղիկների և նվերների վաճառքի առցանց հարթակ է, որը մասնագիտանում է յուրաքանչյուր ստացողի համար լավագույն նվերի ընտրության գործում։

4u.am-ի տեսլականն է՝ «Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում», իսկ առաքելությունը՝ «Լինել ամենահաճախորդամետ ընկերությունը Հայաստանում»։ 4u.am-ի հիմնական արժեքներն են՝ հաճախորդամետություն, նորարարություն, ճշտապահություն, արհեստավարժություն և պոզիտիվություն, որոնցով մենք առաջնորդվում ենք յուրաքանչյուր քայլին։

4u.am-ն ունի 150-ից ավել գործընկերներ՝ հիմնականում նվերների ու քաղցրավենիքի հայ արտադրողներ, ծաղկի սրահներ և տարաբնույթ «փորձառությունը որպես նվեր» (ռոմանտիկ ընթրիքներ, սերենադներ, աճպարարներ և այլն) ծառայությունների մատուցողներ։

4u.am-ը նաև կազմակերպում է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների արվեստի կրթության ծրագրեր, որոնց արդյունքում երեխաների կողմից ստեղծված բացիկները և հուշանվերները վաճառվում են 4u.am հարթակում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում