Գիշերային հերթափոխի ընդունարանի աշխատակից (Receptionist)
Վենեցիա Հյուրանոց
Նկարագրություն
«Վենեցիա» հյուրանոցը փնտրում է պատասխանատու, ուշադիր և բարեհամբույր Գիշերային հերթափոխի ընդունարանի աշխատակից (Receptionist): Աշխատակիցը պատասխանատու է գիշերային ժամերին հյուրանոցի ընդունարանի անխափան աշխատանքի, հյուրերի բարձրորակ սպասարկման, մուտքերի ու ելքերի գրանցման, ինչպես նաև օրվա ֆինանսական հաշվետվությունների ամփոփման համար:
Պարտականություններ
-
Հյուրերի դիմավորում, գրանցում (Check-in) և ճանապարհում (Check-out) գիշերային հերթափոխի ընթացքում։
-
Հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների և ամրագրումների համակարգի պատշաճ կառավարում։
-
Հյուրերին տեղեկատվության տրամադրում հյուրանոցային ծառայությունների, կանոնների և հարակից հարցերի վերաբերյալ։
-
Առավոտյան հերթափոխին ընթացիկ իրավիճակի և հյուրերի հատուկ խնդրանքների մասին ամբողջական տեղեկատվության հանձնում:
-
Անհրաժեշտության դեպքում արագ և արդյունավետ արձագանքում հյուրերի խնդրանքներին կամ արտակարգ իրավիճակներին։
-
Գիշերային հերթափոխի ընթացքում հյուրանոցի սրահի (Lobby) և ընդհանուր տարածքների կարգուկանոնի վերահսկում
- Պահանջներ
-
Oտար լեզուների իմացություն (անգլերենի և ռուսերենի բանավոր ու գրավոր լավ տիրապետումը պարտադիր է)։
-
Համակարգչային բազային գիտելիքներ, Triosoft ծրագրի պարտադիր իմացություն։
-
Գրագետ, բարեհամբույր հաղորդակցման հմտություններ և սթրեսակայունություն։
-
Աշխատանքային փորձը սպասարկման կամ հյուրանոցային ոլորտում պարտադիր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր