
Գինու կատեգորիայի զարգացման մասնագետ
ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՓԲԸ
Նկարագրություն
Alpha Food Service-ը հրավիրում է իր թիմ՝ Գինու կատեգորիայի զարգացման մասնագետի, ով կնպաստի գինու բիզնեսի ընդլայնմանը, վաճառքների աճին և հաճախորդների ցանցի զարգացմանը։
Պարտականություններ
- Ներկայացնել գինու տեսականին առկա և պոտենցիալ հաճախորդներին՝ կազմակերպելով պրեզենտացիաներ, դեգուստացիաներ և ոլորտային միջոցառումներ,
- Վերլուծել շուկայի միտումները և հաճախորդների պահանջարկը՝ նպատակ ունենալով ընդլայնել վաճառքի ծավալները և հաճախորդների բազան,
- Պահպանել հարաբերություններ մատակարարների, գինեգործարանների և դիստրիբյուտորների հետ՝ վերահսկելով և ապահովելով ապրանքատեսականու մատակարարվող քանակը և ժամանակին ու պատշաճ մատակարարումը,
- Մասնակցել բանակցային գործընթացներին՝ տրամադրելով լիարժեք տեղեկատվություն առաջարկվող ապրանքների վերաբերյալ,
- Այցելել գործընկերներին՝ HoReCa հատվածում իրականացնելով ուսուցումներ և թրեյնինգներ գինու կիրառման վերաբերյալ,
- Մասնակցել մարքեթինգային միջոցառումների կազմակերպմանը՝ խթանելով վաճառքները և նպաստելով ապրանքանիշի առաջխաղացմանը,
- Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ նպատակ ունենալով հասնել առավելագույն արդյունքների,
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ցանկալի է աշխատանքային փորձ գինու ոլորտում կամ ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրի ոլորտում,
- Բարձր մակարդակի հաղորդակցման, ներկայացուցչական և բանակցային հմտություններ,
- Տվյալների վերլուծության հմտություններ,
- Կազմակերպչական և նախագծերի կառավարման ունակություններ՝ միաժամանակ մի քանի առաջադրանքներ վարելու կարողությամբ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Microsoft Office ծրագրերի իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։
Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։
2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։
Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։
Մեր կազմը
Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։