Ղեկավարի վարորդ
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Նկարագրություն
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով, գործնական էթիկայի կանոններին տիրապետող մասնագետի՝ տնօրենի վարորդի հաստիքը համալրելու համար:
Մեզ համար կարևոր է, որ թեկնածուն լինի զուսպ, ճշտապահ, հետևի գաղտնապահության և գործնական վարվելակերպի նորմերին:
Պարտականություններ
- Ապահովել Բյուրոյի տնօրենի անվտանգ, հարմարավետ և ժամանակին տեղաշարժը Երևան քաղաքում և, ըստ անհրաժեշտության, ՀՀ մարզերում:
- Վարել ծառայողական ավտոմեքենան՝ խստորեն պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները և վարման բարձր մշակույթ:
- Մշտապես վերահսկել ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, մաքրությունը և ժամանակին կազմակերպել անհրաժեշտ սպասարկումը:
- Ցուցաբերել ճկունություն աշխատանքային գրաֆիկի և օրվա ընթացքում առաջ եկող առաջնահերթությունների նկատմամբ:
- Աջակցել աշխատակազմին՝ կատարելով ընթացիկ վարչատնտեսական բնույթի հանձնարարություններ:
- Կատարել տնօրենի այլ հանձնարարություններ:
Պահանջներ
- կրթություն․ բարձրագույն կամ միջին մասնագիտականը կրթությունը ցանկալի է։
- աշխատանքային փորձ․ նմանատիպ պաշտոնում՝ ծառայողական մեքենայի վարորդի և/կամ անձնական նպատակներով վարելու փորձ ունենալը կդիտվի որպես մրցակցային առավելություն: B կարգի վարորդական վկայական:
- պարտադիր հմտություններ․ Սթրեսակայունություն, զգոնություն և անկանխատեսելի իրավիճակներում արագ, հավասարակշռված կողմնորոշվելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր