Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ղեկավարի ասիստենտ/ Ադմինիստրատիվ օգնական

Լոմանո

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 160,000-220,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գործադիր, Մենեջմենթ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
12.07.2026

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված բիզնես ասիստենտ՝ ղեկավարին ամենօրյա գործառնական և կազմակերպչական աշխատանքներում աջակցելու համար։

Պարտականություններ

  • Աջակցել ղեկավարին ընթացիկ աշխատանքների կազմակերպման և վերահսկման հարցերում
  • Փնտրել նոր աշխատակիցներ և անհրաժեշտ մասնագետներ
  • Կապ հաստատել թեկնածուների հետ և կազմակերպել հարցազրույցներ
  • Հետևել աշխատակիցների կողմից առաջադրանքների կատարմանը
  • Կազմել և փոխանցել պարզ աշխատանքային առաջադրանքներ
  • Վերահսկել ժամկետները և ընթացիկ գործընթացների կատարումը
  • Կատարել ղեկավարի կողմից տրված կազմակերպչական և ադմինիստրատիվ հանձնարարությունները

Պահանջներ

  • Պատասխանատվություն և կազմակերպվածություն
  • Արագ կողմնորոշվելու կարողություն
  • Գրագետ հաղորդակցություն հայերեն և ռուսերեն լեզուներով
  • Ժամկետներին հետևելու և գործընթացները վերահսկելու հմտություն
  • Ուշադրություն մանրուքներին
  • Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք
  • Ուղիղ համագործակցություն ղեկավարի հետ
  • Բազմաբնույթ և հետաքրքիր աշխատանքային գործընթաց
  • Աճի հնարավորություն
  • Աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների
Ընկերության մասին
address
Հասցե
23 Թումանյան փողոց
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 334 35397

Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։

Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։

Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում