Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
18.10.2026

Նկարագրություն

Փնտրում ենք մանկական կենտրոնի ղեկավար։

Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող ղեկավարի, ով կկարողանա համակարգել բազմաֆունկցիոնալ մանկական կենտրոնի աշխատանքը՝ ներառյալ մանկապարտեզը, մանկական սրճարանը և զարգացման կենտրոնը։ Մարդ, ով ինքնուրույն տեսնում է՝ ինչ է պետք անել, կարողանում է արդյունավետ կազմակերպել և վերահսկել գործընթացները, ճիշտ աշխատել թիմի հետ, արագ արձագանքել տարբեր իրավիճակներում և պատասխանատվություն կրել ընդհանուր արդյունքի համար։

Եթե ունեք կառավարման փորձ և պատրաստ եք ղեկավարել զարգացող ու բազմաֆունկցիոնալ նախագիծ՝ ուրախ կլինենք ծանոթանալ Ձեզ հետ։

Պարտականություններ

  • Կենտրոնի ամենօրյա աշխատանքների կազմակերպում և վերահսկում։
  • Մանկապարտեզի, սրճարանի և զարգացման կենտրոնի աշխատանքների համակարգում։
  • Աշխատակիցների աշխատանքի կազմակերպում, առաջադրանքների բաշխում և կատարման վերահսկում։
  • Աշխատանքային կարգապահության և սպասարկման որակի պահպանում։
  • Ծնողների, հաճախորդների և գործընկերների հետ գրագետ և պրոֆեսիոնալ հաղորդակցում։
  • Առաջացող խնդիրների արագ և արդյունավետ լուծում։
  • Կենտրոնի ներքին գործընթացների բարելավման և նոր գաղափարների առաջարկում։
  • Միջոցառումների, ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների կազմակերպման ու իրականացման համակարգում։
  • Ծառայությունների որակի, կենտրոնի մաքրության, կարգուկանոնի և ընդհանուր մթնոլորտի վերահսկում։
  • Աշխատակիցների ընտրության, ադապտացման և թիմի զարգացման գործընթացներին մասնակցություն։
  • Անհրաժեշտ հաշվետվությունների և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների իրականացում։
  • Ղեկավարության հետ մշտական կապ և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։

Պահանջներ

  • Ղեկավարման և կազմակերպչական լավ հմտություններ։
  • Թիմի հետ աշխատելու և աշխատակիցներին արդյունավետ կառավարելու կարողություն։
  • Բարձր պատասխանատվություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։
  • Տարբեր աշխատանքային գործընթացները միաժամանակ կազմակերպելու և վերահսկելու կարողություն։
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ և հաճախորդամետ մոտեցում։
  • Նախաձեռնողականություն և խնդիրները ոչ միայն նկատելու, այլև լուծումներ առաջարկելու կարողություն։
  • Կազմակերպվածություն, ճկունություն և սթրեսային պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն։
  • Ղեկավարման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
  • Բարձրագույն կրթությունը պարտադիր է։

Այլ Նշումներ՝

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։

Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն և մի քանի նախադասությամբ ներկայացրեք Ձեր ղեկավարական փորձը

Ընկերության մասին
address
Հասցե
Մովսես Խորենացու փող., 24 շենք
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 330 09089

«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:

Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում