Գարեջրագործ (Brewer)
Նինկասի Գարեջրի Գործարան
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է գարեջրագործ։
Ընդհանուր պայմաններ
- Անթերի կատարել Գլխավոր գարեջրագործի (Brewmaster) կողմից տրված հանձնարարականները և հաստատված արտադրական պլանը:
- Հետևել գործարանի Ստանդարտ Օպերացիոն Ընթացակարգերին (SOP) արտադրության բոլոր փուլերում:
- Խստորեն պահպանել աշխատանքային անվտանգության և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները (HACCP):
- Անվտանգ և գրագետ աշխատել արդյունաբերական քիմիական նյութերի, բարձր ճնշման համակարգերի, եռման ջրի և գոլորշու հետ:
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել գարեջրի եփման պրոցեսը (ածիկի աղացում, շաքարացում, ֆիլտրացիա, եռացում)` հաստատված բաղադրատոմսերին և ժամանակացույցին խիստ համապատասխան:
- Կատարել քաղցուի հովացման և խմորիչի ավելացման պրոցեսները:
- Հետևել ֆերմենտացիայի (խմորման) ընթացքին՝ գրանցելով ջերմաստիճանի, ճնշման և խտության ցուցանիշները:
- Կառավարել պոմպերն ու փականները (valves)՝ ապահովելով հեղուկի անվտանգ տեղափոխումը բաքերի միջև:
- Իրականացնել տակառների (kegs), ֆերմենտացիոն չաների, պարզեցման բաքերի (brite tanks) և խողովակաշարերի ամբողջական CIP (մաքրում տեղում) և սանիտարիզացիա:
- Հետևել ճնշման, հոսքի և ջերմաստիճանի սենսորների (sensors/switches) ճշգրիտ աշխատանքին արտադրության ընթացքում:
- Պատրաստել գարեջուրը փաթեթավորման/շշալցման:
Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ
- Գարեջրի պատրաստման տեխնոլոգիական հիմնական գործընթացների հստակ իմացություն:
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշգրիտ չափումներ անելու ունակություն:
- Բարձր պատասխանատվություն, ֆիզիկական դիմացկունություն (ծանրություններ բարձրացնելու ունակություն) և արագ կողմնորոշվելու հմտություն:
- Թիմում աշխատելու և ստացված ցուցումները ճշգրտորեն կատարելու կարողություն:
Կրթություն, վերապատրաստում և փորձ
- Տեխնիկական կամ սննդի արդյունաբերության ոլորտի կրթությունը կդիտվի որպես առավելություն:
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ գարեջրի արտադրությունում կամ նմանատիպ սննդի/խմիչքի գործարանում:
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - Ուրբաթ, ժամը 11:30 - 20:00 (ներառյալ ընդմիջումը)։
- Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի։
- Աշխատավարձը՝ կայուն և մրցակցային (կախված հարցազրույցի արդյունքներից, աշխատանքը լավ յուրացնելուց հետո աճի հնարավորությամբ):
- Ապահովում ենք անհրաժեշտ աշխատանքային հագուստով:
- Մասնագիտական վերապատրաստում։
Նինկասի Գարեջրի Գործարանը, “Beer Academy”-ի Ակադեմիա բիո գարեջրերի գործարանն է, որը հիմնադրվել է 2012 թվականին և արտադրում է Հայաստանում առաջին և միակ բիո գարեջուրը իր 6 տեսակներով։
Գործարանը տեխնոլոգիապես հագեցած է, հիմնական սարքավորումները գերմանական լավագույն արտադրողներից են, գործարանը հագեցած է ոլորտի լավագույն ավտոմատացված համակարգերով, ինչը թույլ է տալիս սահմանել որակի ամենաբարձր չափանիշները: