
Գանձումների մասնագետ
«ՄեգաՖուդ» ՍՊԸ
Նկարագրություն
Գանձումների մասնագետը Մեգաֆուդ ընկերության Ֆինանսական բաժնի աշխատակից է, ով պատասխանատու է ծրագրային մոըտքերի համար։
Պարտականություններ
- Կատարել զանգեր տեղական գործընկերներին,
- Ճշտում կատարել վաճառակետի՝ Ընկերության հանդեպ ունեցած գումարային պարտավորությունների առկա կարգավիճակի մասին,
- Կատարել ծրագրային մուտքեր համապատասխան ընկերություն մուտք եղած գանձումների,
- Ճշգրիտ արդյունքների ներկայացում ներքին վերահսկողության մասնագետին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- 1C իմացություն։
«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում: