Գանձապահ-վաճառողուհի (Իգական սեռի, Արգավանդի խանութ-սրահում)
ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանց
Նկարագրություն
SHKAFF կահույքի խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում պատասխանատու, հաճախորդների սպասարկման ոլորտում հմուտ ԳԱՆՁԱՊԱՀ-ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ։
Պարտականություններ
- Հաճախորդներին բարեհամբույր սպասարկում և խորհրդատվություն տեսականու վերաբերյալ,
- Ապրանքների ներկայացում և ցուցադրում,
- Վաճառքի գործընթացի կազմակերպում,
- Ներկայացնել նոր տեսականին և հատուկ առաջարկները հաճախորդին,
- Խթանել վաճառքները, ներկայացնելով հատուկ առաջարկները, զեղչերը,
- Պատվերների ընդունում մշակում,
- Կազմակերպության քաղաքականության համաձայն կազմել պատվերի ճիշտ հայտը՝ գույնի, չափսի, առաքման հասցեի, քանակի և ժամկետի վերաբերյալ,
- Ճշգրիտ տեղեկության տրամադրում հաճախորդին պատվերի կարգավիճակի, առաքման ժամկետների և պայմանների մասին,
- Համակարգել պատվերների փոխանցումը համապատասխան բաժիններին և հետևել դրանց կատարման ընթացքին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- ՀԾ ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչային պարտադիր բազային հմտություններ՝ Word, Excel,
- Հաճախորդների հետ հաղորդակցվելու և նրանց օգնելու պատրաստակամություն,
- Ակտիվ վաճառքի հմտություններ,
- Պատասխանատվության բարձր մակարդակ, ուշադիր վերաբերմունք մանրուքներին,
- Ժամանակը տնտեսելու կարողություն,
- Խնդիրները լուծելու կարողություն,
- Թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն:
Հավելյալ նշումներ
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով, ժամերը՝ 10։00-19։00 և շաբաթական մինչև երկու օր ժամը 12։00-20։00։
- Դիմե՛ք հիմա, քանի որ հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև պաշտոնի համալրումը,
- «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանցը հավասար հնարավորությունների գործատու է։ Կազմակերպություն մասնագիտական աճի և զարգանալու հնարավորություն է տալիս, անհրաժեշտ է միայն ցանկություն։
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։