Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ - վաճառող (ուհի)

Լալունց ՓԲԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխային
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
17.09.2026

Նկարագրություն

Lalunz-ը երեխաների և պատանիների հագուստի հայկական ապրանքանիշ է։

Նոր բացվող մասնաճյուղի մեր թիմը համալրելու համար փնտրում ենք գանձապահ-վաճառողուհիների։

Եթե սիրում եք մարդկանց հետ շփվել, կարևորում եք որակյալ և հոգատար սպասարկումը և ցանկանում եք աշխատել դրական ու ջերմ միջավայրում, ապա սիրով սպասում ենք Ձեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Ապահովել հաճախորդների բարեհամբույր և որակյալ սպասարկում,
  • Ներկայացնել Lalunz-ի յուրահատուկ պատմությունն ու արտադրանքի առավելությունները,
  • Օգնել հաճախորդներին ճիշտ ընտրություն կատարել,
  • Տեղեկացնել գործող ակցիաների ու զեղչերի մասին,
  • Հետևել խանութ-սրահի կոկիկությանը և վիզուալ ներկայանալիությանը,
  • Աշխատել CRM համակարգով՝ հետևելով հաճախորդների սպասարկման ընթացքին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն կարող են դիմել նաև ուսանողներ,
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ, բայց կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն և գրագետ խոսքը պարտադիր է,
  • Համակարգչային գիտելիքները պարտադիր են,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմային աշխատանք, ազնվություն և աշխատասիրություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օր՝ 10։00 -16։00 և 16։00 - 22։00 գրաֆիկով, 1 օր՝ ազատ, 1 օր՝ 10։00-22։00։

Եթե կիսում եք մեր հաճախորդակենտրոն արժեքները և համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը՝ նամակի վերնագրում նշելով «գանձապահ-վաճառողուհի»։

Նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուներին կհրավիրվենք հարցազրույցի՝ աշխատանքի բնույթն ու պայմանները մանրամասն ներկայացնելու համար։

Ընկերության մասին
address
Հասցե
Ավետիս Ահարոնյան 10/2
address
Աշխատակիցների քանակ
16-50

Լalunz ընկերությունը զբաղվում է մանկական և կորպորատիվ հագուստի արտադրությամբ։

Ընկերությունը ստեղծվել է 2019 թ-ին և գործունեության 6 տարիների ընթացքում իր ուրույն տեղը հաստատել շուկայում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում