Գանձապահ-վաճառողուհի
Vanilla Cake Factory
Նկարագրություն
Vanilla Cake Factory-ն փնտրում է դրամարկղային գործառնություն, վաճառք և խորհրդատվություն իրականացնող անձանց։
Կարող են դիմել նաև ուսանողները։
Պարտականություններ
- Խորհրդատվություն և սպասարկում իրականացնել՝ բարեհամբույր և սիրալիր,
- Հետևել տեսականու դասավորությանն ու արժեքների համապատասխանությանը,
- Աջակցել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում,
- Դրամարկղի կանխիկ և անկանխիկ գործարքների իրականացում,
- Հատիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ցանկալի է աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
- Բարեկիրթ հաղորդակցման հմտություններ,
- Օտար լեզվի և 1C իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հերթափոխային՝ 15։30-22:00։
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրական կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարին։
Vanilla Cake Factory-ն բարձրակարգ հումքից արտադրվող խմորեղենների հայկական ապրանքանիշ է։ Մենք մասնագիտացված ենք ֆրանսիական բաղադրատոմսով խմորեղենների պատրաստման մեջ, սակայն ունենք նաև հայկական խմորեղենների լայն ընտրանի։
Դեռ 2016թ․-ին իր հիմնադրումից ի վեր մեր ապրանքանիշն ունեցել է 1 կարևոր առաքելություն՝ արտադրել որակյալ հումքով պատրաստված խմորեղեն, որը չի ունենա իր նմանը շուկայում։