Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ-վաճառողուհի

Վենդա ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 7,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
05.10.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

՛՛ՉԱՅԿՈՖՖ՛՛ սուրճի և թեյի մասնագիտացված խանութ սրահների Կիևյան,Թումանյան,Կոմիտաս,Ավան,Ազատություն մասնաճյուղերում անհրաժեշտ են 20-35 տարեկան փորձառու, հմուտ, ակտիվ և ժպտերես գանձապահ-վաճառողուհիներ:

Պարտականություններ

  • Աշխատել խանութում՝ թիմային միջավայրում։
  • Գնորդներին ապրանքատեսականու ներկայացում, օգնություն ընտրության հարցում, ապրանքի մասին տեղեկատվության տրամադրում:
  • Ցուցափեղկում ապրանքների դասավորում, գնապիտակների առկայության ստուգում։
  • Բարձրակարգ սպասարկման և վաճառքի ապահովում

Պահանջներ

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ:
  • Թիմում աշխատելու ունակություն:
  • Պատասխանատվության բարձր զգացում:
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ:
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ հերթափոխով

Աշխատանքային ժամերը՝ 9.00-20.00

Աշխատավարձը օրական՝ 7000 դրամ առանց պահումների + պարգևավճարներ։

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են տվյալ հաստիքով, կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

Ընկերության մասին
address
Հասցե
Րաֆֆու 111/34
address
Աշխատակիցների քանակ
1-15

Վենդա ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ.-ին: Զբաղվում է կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ, հանդիսանալով տվյալ բնագավառում առաջատար ընկերություններից մեկը ՀՀ-ում: Ընկերությունը սուրճի բարձրորակ հումք է ներկրում Նիկարագուայից, Կոլումբիայից, Ուգանդայից, Վիետնամից, Եթովպիայից, Ինդոնեզիայից և այլ երկրներից՝ առաջարկելով հատիկավոր և լուծվող սուրճի ամենամեծ ընտրանին ՀՀ-ում: Ձեռնարկությանը պատկանող «ՉԱՅԿՈՖՖ» սուրճի և թեյի մասնագիտացված խանութ-սրահներում բացի սուրճից ներկայացված են նաև Գերմանիայից ներկրված թեյերի և աքսեսուարների լայն տեսականի: Վենդա ՍՊԸ-ն հանդիսանում է նաև մի շարք հանրաճանաչ սուրճ և քաղցրավենիք արտադրող ընկերությունների միակ ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսին են՝ «Tchibo» Գերմանիա, «Gullon» Իսպանիա, «Croco» Ռումինիա, «Roscafe» Ռուսաստան, «Davidoff» Շվեյցարիա, «Gunz», Ավստրիա, «Dori» Բրազիլիա , «Danesita» Պորտուգալիա, «Любимый Край» ՌԴ, «Milano» Լեհաստան, «Q - Chocolate» Բելգիա: Մենք վստահ ենք, որ ընկերության հաջողություններն ու բոլոր ձեռքբերումները իրականացվել են գործին նվիրված աշխատակիցների շնորհիվ: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի և նպատակասլաց մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում