Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ-վաճառող խորհրդատու

Ալեքս Տեքստիլ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 25.05.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Կդիտարկվեն նաև ուսանողներ

Նկարագրություն

Հաճախորդների սպասարկում, ապրանքների վաճառքի, դրամարկղի վարում և թիմային աշխատանք։ Ապահովում է սրահի և դրամարկղային կարգապահությունը։

Պարտականություններ

  • Հաճախորդների բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկում,
  • Ապրանքների վաճառքի կազմակերպում և հաշվում,
  • Դրամարկղի վարում, կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում,
  • Օրական դրամական շրջանառության հաշվետվությունների կազմում,
  • Ապրանքների դասավորության և ցուցադրման վերահսկում։

Պահանջներ

  • MS Office, 1C ծրագրերի իմացությունը ցանկալի է,
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն B1/B2,
  • Ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն,
  • Ունենալ թիմում աշխատելու կարողություններ։

Առավելություններ

  • Կունենաք մշտապես աճող մրցակային աշխատավարձ/ֆիքսված+բոնուսային համակարգ,
  • Կվճարվեք կրկնակի տոն օրերին աշխատելու դեպքում,
  • Կաշխատեք ամենադրական,ամենահավես և ամենաոճային թիմում,
  • Կունենաք կարիերայի աճի շա՜տ մեծ հնարավորություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 127/19
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
010484815

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում