Գանձապահ - վաճառող (ուհի)
Լալունց ՓԲԸ
Նկարագրություն
Lalunz-ը երեխաների և պատանիների հագուստի հայկական ապրանքանիշ է։
Նոր բացվող մասնաճյուղի մեր թիմը համալրելու համար փնտրում ենք գանձապահ-վաճառողուհիների։
Եթե սիրում եք մարդկանց հետ շփվել, կարևորում եք որակյալ և հոգատար սպասարկումը և ցանկանում եք աշխատել դրական ու ջերմ միջավայրում, ապա սիրով սպասում ենք Ձեզ մեր թիմում։
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների բարեհամբույր և որակյալ սպասարկում,
- Ներկայացնել Lalunz-ի յուրահատուկ պատմությունն ու արտադրանքի առավելությունները,
- Օգնել հաճախորդներին ճիշտ ընտրություն կատարել,
- Տեղեկացնել գործող ակցիաների ու զեղչերի մասին,
- Հետևել խանութ-սրահի կոկիկությանը և վիզուալ ներկայանալիությանը,
- Աշխատել CRM համակարգով՝ հետևելով հաճախորդների սպասարկման ընթացքին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն կարող են դիմել նաև ուսանողներ,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ, բայց կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն և գրագետ խոսքը պարտադիր է,
- Համակարգչային գիտելիքները պարտադիր են,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Թիմային աշխատանք, ազնվություն և աշխատասիրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օր՝ 10։00 -16։00 և 16։00 - 22։00 գրաֆիկով, 1 օր՝ ազատ, 1 օր՝ 10։00-22։00։
Եթե կիսում եք մեր հաճախորդակենտրոն արժեքները և համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը՝ նամակի վերնագրում նշելով «գանձապահ-վաճառողուհի»։
Նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուներին կհրավիրվենք հարցազրույցի՝ աշխատանքի բնույթն ու պայմանները մանրամասն ներկայացնելու համար։
Լalunz ընկերությունը զբաղվում է մանկական և կորպորատիվ հագուստի արտադրությամբ։
Ընկերությունը ստեղծվել է 2019 թ-ին և գործունեության 6 տարիների ընթացքում իր ուրույն տեղը հաստատել շուկայում։