Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ / վաճառող (ուհի)

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 180,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
25.06.2025

Նկարագրություն

«ԷԼԵԿՏՐԻԿԱ ԳՌՈՒՊ» լուսավորության և հոսանքի մոնտաժման պարագաների մասնագիտացված խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում գանձապահ/վաճառող (ուհի)ների։

Եթե դուք ակտիվ և պատասխանատու եք, ապա մենք փնտրում ենք հենց ձեզ, ով մեր սկզբունքներին համպատասխան կսպասարկի մեր հաճախորդներին։

Պարտականություններ

  • Իրականացնել խանութում առկա ապրանքների վաճառք,
  • Իրականացնել դրամարկղի նկատմամբ հսկողություն,
  • Գերազանց տիրապետել հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) աշխատանքին,
  • Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում,
  • Հաճախորնդերին լիարժեք խորհրդատվության տարամադրել ապրանքների սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Ներկայացնել նաև գովազդվող ապրանքները՝ տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
  • Հետևել գնապիտակների և ապրանքների ճիշտ դասավորվածությանը,
  • Իրականցնել բարեհամբույր սպասարկում։

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում 1+ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է,
  • MS Office-ի և 1C ծրագրի իմացություն,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ,
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու և նախաձեռնողականությամբ հանդես գալու կարողություն,
  • Կոնֆլիկտային իրավիճակներին սթափ արձագանքելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Առավելություններ

  • Թիմային միջոցառումներ և հանդիպումներ,
  • Պրոդուկտների մասին թրեյնինգներ,
  • Աշխատակիցների համար զեղչեր,
  • Երիտասարդ կոլեկտիվ և աշխատանքային միջավայր,
  • Կարիերայի աճի հնարավորություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա։

Կարևոր է իմանալ նաև, որ նշված է մաքուր, վճարման ենթակա աշխատավարձը (հարկումից հետո)։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
091980902

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։

Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։

Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։

Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում