Գանձապահ - պատասխանատու
Կարաս
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում փորձառու գանձապահների, ով ոչ միայն կկատարի դրամական գործառնություններ, այլև կկարողանա վերահսկել ընթացիկ գործընթացները և աջակցել թիմի արդյունավետ աշխատանքին։
Պատասխանատվություն
- Դրամարկղի հաշվառման վարում
- Օրվա ավարտին դրամարկղի հաշվարկ և հանձնում
- Հաշվետվությունների ներկայացում ղեկավարին
- Դրամական միջոցների անվտանգ պահպանման վերահսկում
- Տարբերությունների կամ սխալների մասին տեղեկացում
- Մասնաճյուղի բնականոն աշխատանքի վերահսկում
- Ադմինիստրատիվ գործառույթների իրականացում՝ փաստաթղթերի փոխանցում, տեղեկատվության հաղորդակցում աշխատակիցներին և բաժիններին
Պահանջներ
- Գանձապահի աշխատանքային փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Հաճախորդամետ մոտեցում
- Համակարգչային ծրագրերից օգտվելու բազային գիտելիքներ
- Կազմակերպվածություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Համեղ ընդմիջում
- Տունդարձ՝ երեկոյան ուշ ժամերին աշխատանքը ավարտելու դեպքում
- Անվճար ուսուցում աշխատանքի ընթացքում
- Աճի և զարգացման հնարավորություն
«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին: Ներկայումս Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է, որն ունի 16 մասնաճյուղ. 14 մասնաճյուղ Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թ.-ին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում: 2022 թ.ի հունվարի սկզբին Հոլիվուդում բացվեց Ամերիկայի 2-րդ մասնաճյուղը: Ցանցը սպասարկում է ամսական ավելի քան 350 000 հաճախորդի: Ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքային տեսականի: «Կարաս»-ն ունի իր սեփական առաքման ծառայությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Կարևորելով որակի պահպանումը «Կարաս»-ն ամեն տարի վերահաստատում է HACCP որակի միջազգային չափանիշները: Արդեն երկրորդ տարին է (2020, 2021 թթ.) «Կարաս»-ը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանանում է տարվա լավագույն արագ սննդի ցանց մրցանակին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին «Կարաս»-ը առաջարկում է ազգային խոհանոցի մեծ ընտրանի` խնայելով սպառողների ժամանակն ու առաջարկելով գին, որակ լավագույն համադրությունը: Հաղթահարելով COVID-19 համավարակը, պատերազմ և մի շարք այլ դժվարություններ, սննդի ցանցը շարունակում է առաջ շարժվել՝ ընդլայնելով իր ծրագրեը և պահելով ազգայինը: Իրականացնելով մի շարք սոցիալական ծրագրեր, ապահովելով հարյուրավոր քաղաքացիների աշխատատեղով, ազգային սննդի ցանցն իր փոքր ներդրումն է կատարում պետության զարգացմանը: