Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ-օպերատոր (Գյումրի)

AREX Co

Քաղաք` Գյումրի
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Վաճառք, Առևտուր
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վաճառքի ծրագրային ձևակերպումների իրականացում:

Պարտականություններ

  • Վաճառքից ստացված դրամական միջոցների ընդունում, պահպանում և ծրագրային ձևակերպում` պահպանելով սահմանված կանոնները,
  • կանխիկ և անկանխիկ/քարտային վճարումների մուտքագրում,
  • վաճառքի ձևակերպում,
  • ՀԴՄ և Pos տերմինալների հաշվետվությունների կազմում,
  • ՀԴՄ կտրոնի տրամադրում /ՀԴՄ-Ի վերադարձ,
  • դրամարկղի մնացորդի ստուգում,
  • ապառիկ գործարքների իրականացում,
  • գնորդների փոխանցումների վերահսկողություն, ստուգում,
  • նախահաշիվների, հաշիվների դուրս գրում,
  • հարկային հաշիվների վերստուգում, ուղղում, ճշգրտում,
  • տեղափոխությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • գանձապահի կամ հաշվետարի աշխատանքային փորձ,
  • գրագետ խոսք,
  • 1C- ի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044500221

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում