Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ-օպերատոր (Արգավանդի խանութ-սրահ)

ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանց

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
23.07.2026

Նկարագրություն

SHKAFF-ը աշխատանքի է հրավիրում գանձապահ-օպերատորի հաստիքի համար։

Եթե ցանկանում ես դառնալ մեր թիմի անդամ, և ներկայացնել ճանաչված SHKAFF բրենդը, ապա դիմի՛ր մեզ։

Պարտականություններ

  • Իրականացնել խանութում վաճառքից առաջացող դրամական միջոցների ընդունման, հանձնման և պահպանման գործողություններ` պահպանելով սահմանված կանոնները,
  • Կատարել կանխիկ և քարտային վճարումների մուտքագրում, ելքագրում,
  • Վաճառքի ձևակերպում ՀԾ ծրագրով,
  • Իրականացնել ապառիկ վաճառքների ձևակերպում,
  • ՀԴՄ / POS տերմինալով գրագետ սպասարկում,
  • Դրամարկղի մնացորդի ստուգում,
  • Հետևել և պահպանել պատվերների ընթացքը ըստ հաստատված ձևաչափի,
  • Վաճառքի խորհրդատուի կազմած փաստաթղթային պատվերների մուտքագրում ծրագիր,
  • Ծրագիր մուտքագրված պատվերների վերջնական հաստատում վաճառքի խորհրդատուի հետ, համաձայն պատվերի կազմման քաղաքականության։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ցանկալի է,
  • Մաթեմատիկական գիտելիքների և հաշվարկային բազային հմտություններ,
  • Համակարգչային հմտություններ՝ Word, Excel, ՀԾ ծրագրերի իմացությունը ողջունելի է,
  • Գրագետ շփվելու և հաղորդակցվելու հմտություն,
  • Ուշադրության և բարձր պատասխանատվության զգացում,
  • Ժամանակը տնտեսելու, խնդիրները լուծելու, թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Ֆիքսված աշխատավարձ +հավելում (%),
  • Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա,
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով, ժամերը՝10։00-19։00 ։

Ինչպե՞ս դիմել

  • Դիմե՛ք հիմա, քանի որ հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև պաշտոնի համալրումը,
  • «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանցը հավասար հնարավորությունների գործատու է։ Կազմակերպություն մասնագիտական աճի և զարգանալու հնարավորություն է տալիս, անհրաժեշտ է միայն ցանկություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Արարատի մարզ գյուղ Ղուկասավան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 77 213051

SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում