Գանձապահ-օպերատոր
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
ՎիԷլՎի Սենթրը աշխատանքի է հրավիրում Գանձապահ-օպերատորի, ով
պատասխանատու կլինի ընկերության կանխիկ եւ էլեկտրոնային վճարումների կատարման,
դրամական միջոցների ճիշտ հաշվառման եւ հաճախորդների հետ ֆինանսական
գործառնությունների կազմակերպման համար։
Պարտականություններ
- Կատարել կանխիկ եւ էլեկտրոնային վճարումներ
- Վարել դրամական միջոցների հաշվառում եւ փաստաթղթաշրջանառություն
- Ստուգել գումարների առկայությունը եւ ճշգրտությունը
- Հաշվետվություններ կազմել ֆինանսական գործառնությունների վերաբերյալ
- Հաճախորդների հետ կատարել գործարքներ եւ վճարումներ
- Համագործակցել ֆինանսական եւ հաշվապահական բաժինների հետ
Պահանջներ
- Միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ֆինանսներ,
հաշվապահություն կամ հարակից ոլորտում - Անգլերեն եւ ռուսերեն լեզուների իմացություն
- Ֆինանսական կառավարման կամ գանձապահության ոլորտում փորձը ցանկալի է
- Ուշադրություն մանրուքներին եւ բարձր պատասխանատվություն
- MS Office-ի եւ ֆինանսական ծրագրերի իմացություն
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա։
Կայուն աշխատանք
Մրցունակ աշխատավարձ
Մասնագիտական զարգացման հնարավորություն
Աջակցող թիմ եւ հարմարավետ աշխատանքային միջավայր
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։