Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ-մենեջեր սկսնակ (ք. Երևան, Կապան)

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 20.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում

Նկարագրություն

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է Գանձապահ-մենեջեր սկսնակներ՝ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և բանկային գործիքների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում (ավանդների, վարկերի տոկոսադրույքների, բանկում հաշիվների բացման, վարման, գործող սակագների, հաշվի մնացորդների վերաբերյալ),
  • Հաճախորդի սպասարկում,
  • Դրամի հաշվման և ինկասացման գործընթացի իրականացում,
  • Թղթադրամների նույնականացում,
  • Հաճախորդների բանկային քարտերի սպասարկում Pos-terminal սարքի միջոցով,
  • Դրամական փոխանցումների իրականացում,
  • Փաստաթղթային և կանխիկ դրամական միջոցների համապատասխանության ստուգման նպատակով` յուրաքանչյուր բանկային օրվա վերջում կատարված դրամարկղային գործառնությունների ստուգում և ամփոփում, այնուհետև հանձնում դրամարկղի վարիչին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/,
  • Ցանկալի է գանձապահի` նվազագույնը 6ամսվա աշխատանքային փորձ /ցանկալի է ֆինանսաբանկային ոլորտում/,
  • Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն`/հաղորդակցվելու նպատակով/,
  • Կեղծ դրամանիշերի ճանաչում, hամակարգչային հմտություններ` MS Office, տպող և պատճենահանող սարքերի հետ աշխատանքի տիրապետում, պատասխանատվության զգացում, զգոնություն, հաղորդակցվելու կարողություն, սպասարկման հմտություն, արագագործություն։

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)՝ պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են։

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում