Գանձապահ-կոորդինատոր
Վենդիս
Նկարագրություն
Մեր նորաստեղծ թիմը համալրում է իր շարքերը։ Եթե սիրում ես թիմային աշխատանքը և ցանկանում ես սովորել նոր հմտություններ ու ձեռք բերել միջազգային ստանդարտներին համապատասխան փորձ, այս հնարավորոըթյունը հենց քեզ համար է։
Վենդիս Արմենիային հարկավոր են գանձապահ-կոորդինատորներ։
Պարտականություններ
- Ընդունել պատվերներ և անցկացնել համակարգ,
- Անհրաժեշտության դեպքում հավաքել և բաց թողնել պատվերը։
Պահանջներ
- Լինել արագաշարժ ու բարեհամբույր,
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն,
- R keeper ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Նախատեսվում են ամենամսյա բոնուսներ։
Երբ Դեյվ Թոմասը 1969 թվականին բացեց առաջին Wendy’s ռեստորանը Օհայոյի Քոլամբուս քաղաքում, նա ոչ միայն իր կյանքի երազանքը վերածեց իրականության, այլև այն կիսեց բոլորի հետ՝ ստեղծելով ֆրանչայզային հնարավորություններ։ Հիմնադրված լինելով այդ ժամանակից, Wendy’s-ը հավատարիմ է իր խոստմանը՝ թարմ և հանրահայտ սնունդ, պատրաստված հենց Ձեզ համար։
Վենդիս Արմենիան հանդիսանում է ամերիկյան Wendy’s արագ սննդի ցանցի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ զգում է ջերմություն և հոգատարություն։
Մենք նախատեսում ենք առաջիկա 5 տարվա ընթացքում ողջ Հայաստանում բացել 20 մասնաճյուղ․ դա ենթադրում է բազմաթիվ աշխատատեղերի ավելացում և հիանալի հնարավորություն դինամիկ մասնագիտական աճի համար։