Գանձապահ (Էրեբունի մասնաճյուղ)
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն
<<Իննոթեկ Մարկետ>> շինանյութի խանութ-սրահների ցանցը փնտրում է գանձապահ, միանալու մեր դինամիկ և զարգացող թիմին Թամանցիներ 81-ի մասնաճյուղում։
Պարտականություններ
- Ապրանքների վաճառք 1С ծրագրով,
- Հաճախորդների գրագետ սպասարկում և խորհրդատվություն,
- Ապրանքների վաճառքի ձևակերպում (մեծածախ, մանրածախ), դրամարկղի վարում, դեբիտորական պարտքերի վերահսկում,
- Ապառիկների ձևակերպում,
- Ապրանքատեսականու իմացություն,
- Օնլայն հարթակից ապրանքային ինֆորմացիայի ստացման կարողություն,
- Ընթացիկ հաշվետվությունների կազմում և հաստիքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Excel-ի բազային գիտելիքներ,
- 1C իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սպասարկման և հաղորդակցման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Հերթափոխային ՝ 09։00-17։00/14։00-22։00
- Շաբաթական՝ 1 հանգստյան օր
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: