Գանձապահ, դրամարկղի պատասխանատու
Թումանյան Շաուրմա
Նկարագրություն
Մեր նոր նախագծերի, ինչպես նաև գործող Թումանյան Շաուրմա սննդի կետերի համար փնտրում են փորձառու գանձապահների։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում և պատվերների ընդունում
- Կանխիկ և անկանխիկ վճարումների իրականացում
- Դրամարկղի ճիշտ և ժամանակին հաշվառում
- Աշխատանք POS համակարգով
- Հաճախորդներին բարեհամբույր և արագ սպասարկում
- Աշխատավայրի մաքրության և կարգուկանոնի պահպանում
Պահանջներ
- Բարեհամբույր և հաղորդակցվող անձնավորություն
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Ճկուն գրաֆիկ
- Անվճար ուսուցում աշխատանքի ընթացքում
- Աճի և զարգացման հնարավորություն
- Թեմատիկ վերապատրաստումներ
- Ընկերությունը ապահովում է համեղ ընդմիջում
- Ապահովում ուշ ժամերի տունդարձը
«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ: