Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ (ցերեկային հերթափոխ)

«Թել-Սել» ԲԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
19.11.2025

Նկարագրություն

Ապահովել դրամական միջոցների ընդունման, հաշվառման, պահպանման և հանձման գործընթացների ճշգրտությունը և անվտանգությունը՝ համաձայն ներքին ընթացակարգերի։

Պարտականություններ

  • Ընդունել, հաշվառել, հանձնել և պահպանել դրամական միջոցները՝ պահպանելով դրանց պաշտպանությունն ապահովող կանոնները,
  • Կատարել դրամի, այլ արժույթների կանխիկի մուտքի և ելքի գործառնություններ,
  • Իրականացնել դրամարկղում առկա թղթադրամի ու մետաղադրամի տեսակավորում և փաթեթավորում,
  • Կազմել կանխիկ դրամի մուտքի և ելքի փաստաթղթերը, դրամարկղային հաշվետվությունները,
  • Կատարել գործառնական օրվա ավարտին դրամարկղերում գտնվող կանխիկի վերահաշվարկ, փաթեթավորում և հանձնել դրամապահոց,
  • Կազմել հնամաշ թղթադրամների ցանկ, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերը՝ դրանք նորով փոխարինելու և բանկի համապատասխան բաժին հանձնելու համար:

Պահանջներ

  • Բարձր պատասխանատվության զգացում և ճշտապահություն,
  • Ուշադիր և մանրակրկիտ աշխատելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն,
  • Թվային ճշգրտության հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքն իրականացվում է ցերեկային հերթափոխով՝ դրամական միջոցների հետ անմիջական շփման պայմաններում:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 07:30-18:00։

Բարձր անվտանգության և հսկողության պահանջներ՝ կանխիկի գործառույթներում ներգրավված լինելու պատճառով։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
060272223

Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։

Ինչով ենք մենք զբաղվում

Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։

Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում