Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բաժնի աշխատակից

Carrefour Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
04.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Քարֆուր Հայաստանը ընդլայնում է իր սահմանները՝ բացելով նոր մասնաճյուղեր։

Փնտրում ենք ակտիվ, աշխատելու և սովորելու ձկտում ունեցող թիմակիցների՝ գանձապահ-բաժնի աշխատակիցների։

Միացեք մեր պրոֆեսիոնալ թիմին ուղարկելով CV այս հայտարարության տակ կամ թողնել ինքնակենսագարական ցանկացած մասնաճյուղում։

Սիրով սպասում ենք Ձեզ։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում, վաճառքների իրականացում,
  • Գնորդներին ապրանքի վերաբերյան ընտրության հարցում օգնություն,
  • Վաճառվող ապրանքատեսականու վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիայի տարամադրում,
  • Ապրանքների պահանջվող քանակի առկայության ստուգում,
  • Վաճառքների գրանցում, ապրանքների սքանավորում,
  • Կանխիկ, անկանխիկ դրամական գործարքների իրականացում,
  • Կանխիկի հաշվառում, վերահսկում։

Պահանջներ

  • Կրթությունը՝ միջին մասնագիտական, բարձրագույն,
  • Աշխատանքային փորձը՝ ցանկալի, /պարտադիր՝ բաժնի պատասխանատուի համար/,
  • Պարտադիր հմտություններ՝ ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ցանկալի հմտություններ՝ լեզուների իմացություն, ծրագրերի իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա գրաֆիկ, 8 ժամ ներառյալ ընդմիջում։

Տարեկան 24 օր արձակուրդ։

Ընկերության մասին
address
Հասցե
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում