Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ - ապառիկի մասնագետ

Ռեզոն

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 120,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
11.10.2026

Նկարագրություն

Մեր թիմը փնտրում է պատասխանատու, ուշադիր և բարեհամբույր գանձապահի՝ կենցաղային տեխնիկայի և կահույքի խանութում աշխատելու համար։

Պարտականություններ

  • Հաճախորդների վճարումների ընդունում կանխիկ և անկանխիկ եղանակներով
  • ՀԴՄ-ի ,POS տերմինալի և 1C ծրագրի հետ աշխատանք
  • Կանխիկ դրամական միջոցների ճշգրիտ հաշվառում և պահպանում
  • Աշխատանքային օրվա սկզբում և ավարտին դրամարկղի ստուգում և հաշվետվության կազմում
  • Օրվա վաճառքների և դրամական շրջանառության համապատասխանության վերահսկում
  • Հաճախորդներին վճարման, ապառիկի, զեղչերի և գործող ակցիաների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
  • Անհրաժեշտության դեպքում ապրանքների վերադարձի կամ փոխանակման ձևակերպում՝ սահմանված կարգի համաձայն
  • Դրամարկղի և աշխատանքային տարածքի մաքրության ու կարգուկանոնի պահպանում
  • Համագործակցություն վաճառող-խորհրդատուների, հաշվապահության և այլ աշխատակիցների հետ
  • Ապառիկ ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում և տվյալների ճշգրիտ մուտքագրում
  • Հայտերի ուղարկում բանկերին կամ վարկային կազմակերպություններին
  • Հաստատված հայտերի պայմանների ներկայացում հաճախորդին
  • Բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ընթացիկ համագործակցություն
  • Հաճախորդի անձնական տվյալների գաղտնիության պահպանում

Պահանջներ

  • Պատասխանատվություն և բարձր ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Թվերի հետ աշխատելու հմտություն
  • Ճշտապահություն և ազնվություն
  • Հաճախորդների հետ բարեհամբույր և քաղաքավարի հաղորդակցվելու ունակություն
  • Սթրեսային և ծանրաբեռնված իրավիճակներում կենտրոնացած աշխատելու կարողություն
  • Համակարգչային հիմնական գիտելիքներ
  • Գանձապահի կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • ՀԴՄ և POS տերմինալի,1C ծրագրի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն

Մենք առաջարկում ենք

  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք
  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսային համակարգ
  • Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ ուսուցում
  • Հարմարավետ աշխատանքային պայմաններ
  • Ընկերական և աջակցող թիմ
  • Մասնագիտական աճի հնարավորություն

Եթե պատասխանատու եք, ուշադիր և ցանկանում եք աշխատել կայուն ու զարգացող ընկերությունում, սպասում ենք Ձեր դիմումին։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․Երևան Շիրակի 1Ա,ք․Երևան Գայի պողոտա 14
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 41 510110
Առավելություններ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում