Գանձապահ
Երևան Պարկ
Նկարագրություն
Երևան Պարկին անհրաժեշտ է փորձառու գանձապահ՝ մուտքի դրամարկղում աշխատելու համար։
Պարտականություններ
- Ապահովել Երևան Պարկի հյուրերի բարեհամբույր սպասարկում և տրամադրել սպառիչ տեղեկատվություն,
- Իրականացնել դրամարկղային գործարքներ՝ կանխիկ և անկանխիկ վճարումներ,
- Անհրաժեշտության դեպքում տրամադրել Երևան Պարկում գործող ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն,
- Օրական կտրվածքով կազմակերպության կողմից սահմանված կարգով հաշվառել և իրականացնել դրամարկղի ընդունում/հանձնում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ որպես գանձապահ,
- Բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։
Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը: