Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
12.11.2026

Նկարագրություն

Կազմակերպությունում թիմը ընդլայնելու նպատակով անհրաժեշտ է փորձառու գանձապահ։

Պարտականություններ

  • Կանխիկ դրամական միջոցների ընդունում և տրամադրում,

  • Դրամական գործարքների իրականացում և հաշվառում,

  • Կանխիկ միջոցների շարժի վերաբերյալ փաստաթղթերի վարում,

  • Դրամարկղային կարգապահության պահպանում,

  • Օրվա դրամական հաշվետվությունների կազմում,

  • Հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Պատասխանատվության բարձր զգացում և բարեխղճություն,

  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշտապահություն,

  • Թվերի հետ աշխատելու կարողություն,

  • Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,

  • Նմանատիպ աշխատանքային փորձը պարտադիր է։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։
  • Հիմնական աշխատավայրը Արաբկիր տարածքում, սակայն աշխատանքային ռեժիմը և վայրը՝փոփոխական համաձայն սահմանված գրաֆիկի՝ ըստ մասնաճյուղերի (Արաբկիր և Նոր Նորք)։
  • Մրցակցային աշխատավարձ։
  • Կորպորատիվ արտոնությունների փաթեթ /անվճար ընդմիջման հնարավորություն։
  • Ամսվա ընթացքում վճարվող հանգստյան օր։
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Թևոսյան 7 և Գրիբոյեդով 56
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 338 88242

«Հախվերդյան-Շինմոնտաժ» ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է ամենախոշոր կազմակերպություններից մեկը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին` Վիլիկ Հախվերդյանի կողմից:

Ընկերությունն առաջին անգամ հայկական շուկային է ներկայացրել նոր տեխնոլոգիաներով արտադրված շենքերի արտաքին ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտային պանելներ, դռների, պատուհանների, ինչպես նաև՝ ապակեպատ ֆասադների ալյումինե պրոֆիլներ, օրգանական ապակիներ, պոլիկարբոնատե թերթեր, արդյունաբերական նշանակության չժանգոտվող պողպատյա թիթեղներ և խողովակներ, գովազդային նշանակության նյութեր և մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնք նոր շունչ հաղորդեցին արդի շինարարության ոլորտներին:

Այժմ ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս ավելի քան 35 000 անուն ապրանքատեսականիով:

«Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը հանդիսանում է ոլորտի մի շարք հայտնի արտերկրյա ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են` MARGA CIPTA (Ինդոնեզիա), DONJOY (Չինաստան), RITRAMA (Մեծ Բրիտանիա) ,MACROLUX (Շվեյցարիա), PALRAM (Իսրայել), PLASTILUX (Ռուսաստան) , FLEXIDOOR (Պորտուգալիա), ALCAN (Գերմանիա), ALCOTEK (Ռուսաստան)և այլն :

Ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական այլ հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպես օրինակ` MACO (Ավստրիա), G-U (Գերմանիա), MEDOS (Լեհաստան), ALUMINCO (Հունաստան), և այլն:

Բացի վերոնշյալից, «Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը 1991- թվականից ի վեր մասնագիտացված է դռների և պատուհանների, ապակեպատ ֆասադների, ապակյա տանիքների և հատակների, բազրիքների, ապակյա կոնստրուկցիաների , արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների , ինչպես նաև՝ գովազդային վահանակների, տուփերի և տառերի պատրաստման մեջ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում