Գանձապահ
Փոլ Հայաստան
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունն իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում գանձապահների:
Եթե սիրում ես շփումը մարդկանց հետ, կարևորում ես թիմային աշխատանքը և բարեհամբյուր ես, ապա սա հենց քո հնարավորությունն է միանալու Աբովյան մասնաճյուղի մեր թիմին:
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում
- Պատվերների և վճարների ընդունում ( կանխիկ և անկանխիկ եղանակով )
- Դրամարկղի շարժի վերահսկողություն,
- Հաճախորդների գրագետ խորհրդատվություն
- Աշխատանքային տարածքի կարգուկանոնի պահպանում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ոլորտում ցանկալի է,
- IIKO ծրագրի իմացություն
- Վաճառքի հմտություններ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն հաղորդակցման ունակություն,
- Արագ կողմնորոշման ունակություն,
- Կազմակերպչական բարձր ունակություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5/2 կամ 4/3 ։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։