Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
21.08.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում փորձառու գանձապահների։

Պարտականություններ

  • Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում

  • Գործարքների մուտքագրում համապատասխան համակարգում

  • ՀԴՄ կտրոնների և հաշվարկային փաստաթղթերի տրամադրում

  • Վերադարձվող գումարների ճշգրտության ստուգում

  • Դրամարկղի հաշվեկշռի համապատասխանության ապահովում՛

  • Քաղաքավարի և արագ սպասարկման ապահովում

  • Հաճախորդների հարցերին պատասխանել վճարումների վերաբերյալ

  • Իրավասության շրջանակում պարզ խնդիրների լուծում

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կրթություն

  • Triosoft ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

  • Հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենը (բազային խոսակցական) ցանկալի է
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ

  • Թիմային աշխատանքի հմտություններ

  • Հաճախորդամետ մոտեցում

  • Համակարգչային ծրագրերից օգտվելու բազային գիտելիքներ

  • Կազմակերպվածություն և արագ կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք և մրցունակ վարձատրություն

  • Աջակցող և բարեկամական թիմ

  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն

  • Դինամիկ և հետաքրքիր աշխատանքային միջավայր

  • Համեղ ընդմիջում

  • Ուշ ժամերին աշխատանքը ավարտելու դեպքում տունդարձ

Ընկերության մասին
address
Հասցե
Քըրք Քըրքորյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում