Գանձապահ
EL HOLDING
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և ուշադիր գանձապահի, ով կապահովի ռեստորանի դրամական միջոցների ճիշտ և ժամանակին հաշվառումը, կվարի դրամարկղային գործառնությունները և կհետևի ֆինանսական փաստաթղթաշրջանառությանը
Պարտականություններ
- Դրամարկղային գործառնությունների իրականացում։
- Ամենօրյա մուտքերի և ելքերի հաշվառում։
- Աշխատակիցների աշխատավարձերի տրամադրման գործընթացի կազմակերպում։
- Դրամական միջոցների ընդունում, հանձնում և վերահսկում։
- Դրամարկղի ամենօրյա հաշվետվությունների կազմում։
- Ֆինանսական փաստաթղթերի ճշգրիտ վարում և արխիվացում։
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ֆինանսներ, հաշվապահություն կամ հարակից ոլորտ)։
- Գանձապահի կամ հաշվապահի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Համակարգչային ծրագրերի (MS Office, Excel) իմացություն։
- Թվերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն և պատասխանատվություն։
- Ազնվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Թիմում արդյունավետ աշխատելու և ժամանակը ճիշտ կառավարելու կարողություն։