Գանձապահ
SAS GROUP
Նկարագրություն
"ՍԱՍ" սուպերմարկետներին անհրաժեշտ են պատասխանատվության բարձր զգացումով Գանձապահներ:
Պահանջներ
- Միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- 1С ծրագրի իմացություն (ցանկալի է),
- Արագ կողմնորոշվելու կարողություն,
- Ռուսերեն և անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, հերթափոխային ՝ 08:00 -15:30, 15:30 – 22:30, 11:00-18:00, 18:00-01:00:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: