Գանձապահ
Իննոթեկ Մարկետ
Նկարագրություն
Տոտալ Գրուպ ընկերությունը փնտրում է գանձապահ, միանալու մեր դինամիկ և զարգացող թիմին։
Պարտականություններ
- Ապրանքների վաճառք 1С ծրագրով,
- Հաճախորդների գրագետ սպասարկում և խորհրդատվություն,
- Ապրանքների վաճառքի ձևակերպում (մեծածախ, մանրածախ), դրամարկղի վարում, դեբիտորական պարտքերի վերահսկում,
- Ապառիկների ձևակերպում,
- Ապրանքատեսականու իմացություն,
- Օնլայն հարթակից ապրանքային ինֆորմացիայի ստացման կարողություն,
- Ընթացիկ հաշվետվությունների կազմում և հաստիքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- 1C ծրագրի բազային իմացություն,
- Excel-ի բազային գիտելիքներ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սպասարկման և հաղորդակցման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատավայրերը՝
- Ադոնց 2\3 (Երազ թաղամաս)
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։