Գանձապահ
Ագրոտեխ ՍՊԸ
Նկարագրություն
Ագրոտեխ ընկերությունն աշխատանքի է հրավիրում գանձապահի, ընկերության՝ գ․ Փարաքար, Գևորգ Չաուշի 1/1 հասցեում գործող խանութ-սրահում աշխատելու նպատակով։
Պարտականություններ
- Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում և գրանցում,
- Օրվա ֆինանսական գործարքների հաշվառում և հաշվետվությունների կազմում,
- Հաճախորդների բարձրակարգ սպասարկում,
- Գումարների ճշգրիտ մուտքագրում և դրամարկղային կարգապահության պահպանում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Կանխիկ գումարների հետ աշխատելու պատասխանատվություն և ճշտապահություն,
- Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման լավ հմտություններ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն, 1C համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք՝
- Աշխատանք՝ կայուն ընկերությունում,
- Պաշտոնական աշխատանքային պայմանագիր,
- Արդար վարձատրություն և բարենպաստ աշխատանքային միջավայր,
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Հստակ աշխատանքային գրաֆիկ։
“ԱԳՐՈՏԵԽ” ընկերությունը ջերմատներին, ֆերմերներին և բուսաբուծական արտադրությունում ներգրավված այլ անձանց մատակարարում է բույսերի մշակության համար բարձրորակ ապրանքներ, ինչպես նաև այդ բնագավառում տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն: Մեր փորձը հնարավորություն է տալիս ճիշտ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ ելնելով նրա գործունեության առանձնահատկություններից: