Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ

Homplex Hyper Mall

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 21.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով, Գիշերային հերթափոխ, Ցերեկային հերթափոխ, 8 ժամյա գրաֆիկ, 10 ժամյա գրաֆիկ, 12 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

Փնտրում ենք տնտեսական, տեխնիկայի, կահույքի, տան պարագաների , տեքստիլի, շինարարական խանութ-սրահներում փորձ ունեցող գանձապահների։

Homplex Hyper Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է, որը առաջարկում է խանութների և ժամանցի լայն տեսականի: Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: Մեր աճը շարունակելու և շուկայում մեր ներկայությունը ամրապնդելու նպատակով մենք փնտրում ենք դինամիկ և փորձառու մասնագետների, ովքեր կմիանա մեր թիմին:

Պարտականություններ

  • Իրականացնել դրամարկղային բոլոր գործառնությունները,
  • Իրականացնել հաճախորդների պատշաճ որակի ու բարեհամբույր սպասարկում (համաձայն կազմակերպության կանոնակարգերի),
  • Ապրանքները նախապատրաստել վաճառքի` ստուգել ապրանքների անվանումները, քանակը, տեսակը, որակը, գնապիտակների առկայությունը,
  • Տիրապետել վաճառասրահում ներկայացված ապրանքների տեսականուն և գներին,
  • Ստուգել դրամարկղի սեղանին դրված ապրանքի գնապիտակի պարտադիր առկայությունը, ինչպես նաև գնապիտակի և ապրանքի կոդերի համապատասխանությունը,
  • Ապրանքը մուտքագրել ծրագիր, վճարվելիք գումարի մասին տեղեկացնել գնորդին, ստանալ գումարը, դնել դրամարկղի մեջ, ՀԴՄ-ի միջոցով տպել գումարը և ապրանքի հետ միասին գնորդին տրամադրել դրամարկղային կտրոնները,
  • Իրականացնել վերադարձի և փոխանակման գործընթացները՝ անմիջական ղեկավարի միջամտությամբ,
  • Հաճախորդներին տրամադրել կուտակային քարտեր,
  • Հաճախորդներից ստանալ հետադարձ կապ, լսել հաճախորդների ցանկությունները, հավաքագրել դրանք և ներկայացնել անմիջական ղեկավարին,
  • Հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտին դրամարկղը հանձնել Սրահի մենեջերին։
  • Ներկայացնել գործող զեղչերի և ակցիաների մասին։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը գանձապահի հաստիքում պարտադիր է,
  • Վաճառքի հմտություններ (ցանկալի է թեկնածուն մասնակցած լինի վաճառքի դասընթացների),
  • Բարձրագույն կրթություն նաև միջին մասնագիտական կրթություն,
  • Մաթեմատիկական գիտելիքներ,
  • Գումարի հետ աշխատելու կարողութուն,
  • Արագաշարժ, պատասխանատու,
  • Կոկիկ արտաքին տեսք,
  • Գրագետ հայերեն խոսք,
  • Լեզուների իմացությունը պատադիր է՝ ռուսերեն, անգլերեն,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ հերթափոխային, վեցօրյա։

Ընկերության մասին
address
Հասցե
Աշտարակի խճ․ , գյուղ Պռոշյան , Գ․ Չաուշ 1/48
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37494257567

Homplex Mall-ը Երեւանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է, որը առաջարկում է խանութների և ժամանցի լայն տեսականի: Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում