Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ

Talentus HR

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 08.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

Talentus HR ընկերության գործընկեր կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գանձապահների, ովքեր կստանձնեն դրամարկղի վարման և ապառիկ վաճառքների ձևակերպման պարտավորությունները՝ էլեկտրոտեխնիկայի վաճառասրահներում։

Պարտականություններ

  • Վաճառված ապրանքի գումարի ընդունում, հաշվում և հանձնում համապատասխան մասնագետին,
  • Հաճախորդներին ապառիկ վաճառքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
  • Վաճառքի փաստաթղթավորում և ամփոփում,
  • Ապահովել կանխիկի ճշգրիտ եւ մանրակրկիտ հաշվումը,
  • Ապահովել անկանխիկ գնման գումարի չափի ճշգրիտ մուտքագրումը,
  • Պահպանել ՀԴՄ-ի ամբողջականությունը, ստուգել գործարքի ճշգրտությունը,
  • Պահպանել անվտանգության եւ կորուստների կանխարգելման կանոնները։

Պահանջներ

  • Հաճախորդակենտրոն մտածելակերպ,
  • Մաթեմատիկական տարրական հմտություններ և կանխիկ գործարքները ճշգրիտ վարելու ունակություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուներով բանավոր հաղորդակցվելու կարողություն,
  • Մաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ ապրանքի մասնամասները բացատրելու և հաճախորդներին օգնելու համար,
  • Ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր մակարդակ,
  • Էլեկտրոնային եւ կենցաղային տեխնիկայի ապրանքների մասին սովորելու ցանկություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա հերթափոխային՝ 10։00-18։00, 14։00-22։00։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
093829928

Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում