Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ

Կարաս

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
10.11.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Կարաս ազգային սննդի ցանց"-ը աշխատանքի է հրավիրում գանձապահների։

Պարտականություններ

  • Հաճախորդների կողմից ստացված պատվերների գրանցում,
  • Ստանալ գումար, վերադարձնել մանրը և առևտրի կտրոնը,
  • Իրականացնել կանխիկ և անկանխիկ տարբերակով գանձում,
  • Օրվա ավարտին հաշվել դրամարկղի գումարը, համեմատել կտրոնները և հանձնել անմիջական ղեկավարին,
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրել խորհրդատվություն՝ ուտեստի ընտրության հարցում։

Պահանջներ

  • Գրագետ խոսք,
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Դրամական միջոցների հետ աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ոլորտում փորձառությունը կդիտվի առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա

Ժամերը՝ 10։00-19։00

Ընկերության մասին
address
Հասցե
Լենինգրադյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
091010866

«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին: Ներկայումս Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է, որն ունի 16 մասնաճյուղ. 14 մասնաճյուղ Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թ.-ին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում: 2022 թ.ի հունվարի սկզբին Հոլիվուդում բացվեց Ամերիկայի 2-րդ մասնաճյուղը: Ցանցը սպասարկում է ամսական ավելի քան 350 000 հաճախորդի: Ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքային տեսականի: «Կարաս»-ն ունի իր սեփական առաքման ծառայությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Կարևորելով որակի պահպանումը «Կարաս»-ն ամեն տարի վերահաստատում է HACCP որակի միջազգային չափանիշները: Արդեն երկրորդ տարին է (2020, 2021 թթ.) «Կարաս»-ը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանանում է տարվա լավագույն արագ սննդի ցանց մրցանակին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին «Կարաս»-ը առաջարկում է ազգային խոհանոցի մեծ ընտրանի` խնայելով սպառողների ժամանակն ու առաջարկելով գին, որակ լավագույն համադրությունը: Հաղթահարելով COVID-19 համավարակը, պատերազմ և մի շարք այլ դժվարություններ, սննդի ցանցը շարունակում է առաջ շարժվել՝ ընդլայնելով իր ծրագրեը և պահելով ազգայինը: Իրականացնելով մի շարք սոցիալական ծրագրեր, ապահովելով հարյուրավոր քաղաքացիների աշխատատեղով, ազգային սննդի ցանցն իր փոքր ներդրումն է կատարում պետության զարգացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում