
Գանձապահ
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր Հայաստան ընկերությունը փնտրում է ակտիվ, պատասխանատու և աշխատասեր գանձապահների և բաժնի աշխատակիցների:
Պարտականություններ
- Վաճառքների գրանցում, ապրանքների սքանավորում
- Կանխիկ և անկանխիկ դրամական գործարքների իրականացում
- Կանխիկի հաշվառում և վերահսկում
- Դրամարկղի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Անմիջական ղեկավարի կողմից աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում
- Ընկերության ներքին կարգապահական կանոնների և չափանիշների հետևում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
- Հաղորդակցման հմտություններ՝ գրագետ խոսք, բարեհամբույր շփման ունակություն
- Աշխատանքային ծանրաբեռնվածությն պայմաններում աշխատելու կարողություն
- Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր: 6օրյա գրաֆիկ, օրական 8ժամ՝ ներառյալ 1ժամ ընդմիջում
Տրամադրվում է պարտադիր բժշկական ապահովագրության փաթեթ և տարվա ընթացքում 24աշխ.օր վճարովի արձակուրդ
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ:
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: