Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ

Dargett Brewpub

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
12.02.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Դառգետ ռեստորանին անհրաժեշտ են գանձապահներ։

Պարտականություններ

  • Մուտքագրել կանխիկ վճարումները
  • Կատարել վաճառքի ձևակերպում՝ ՀԴՄ և Pos տերմինալների
  • Իրականացնել քարտային վճարումների ձևակերպում
  • Ստուգել դրամարկղի մնացորդը
  • Ընդունել առաքումների պատվերները

Պահանջներ

  • Համակարգչային գիտելիքներ
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
  • Գրագետ հաղորդակցվելու հմտություն
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Պատասխանատվության զգացում

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150

2016 թվականի գարնանը Դառգետն իր դռները բացեց հասարակության առջև որպես առաջին քրաֆթ գարեջրատունը Հայաստանում: Մեր առաքելությունը կարելի է ամփոփել մի քանի բառով. հասցնել քրաֆթ գարեջրի մշակույթը հայ սպառողին՝ առաջարկելով հնարավորինս բարձր որակի գարեջրի մեծ տեսականի:

Մեր գարեջրի պահանջարկից ելնելով՝ առաջացավ ընդլայնման անհրաժեշտություն: 2017 թվականին մեկնարկեց Դառգետ գարեջրի գործարանի շինարարությունը, որը ավարտվեց 2018 թ.-ի սեպտեմբերին: Այդ պահից սկսած Դառգետ գարեջրի տեսակները հասանելի դարձան մանրածախ վաճառքի և ավելի քան 350 HoReCa սեգմենտի կետերում:

Դառգետը շարունակում է լինել փոքր գարեջրատուն, որը հավատարիմ է մնում քրաֆթի գաղափարախոսությանը: Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ օգտագործելով միայն բարձր որակ ունեցող բաղադրիչներ, որոնք մեզ են հասնում ամբողջ աշխարհից։ Մեր գարեջրի որևէ տեսակ պաստերիզացված և ֆիլտրված չէ, այն պատրաստվում է ավանդական մեթոդով՝ հասնելով կատարելության։

Մենք կերտել ենք մեր գարեջուրը՝ կիրառելով գարեջրագործության միջազգային ստանդարտներ, օգտագործելով բարձրորակ բաղադրիչներ և առաջադեմ սարքավորումներ: Գարեջրի յուրաքանչյուր խմբաքանակ ունի իր պատմությունը, յուրաքանչյուր տեսակ իր հաջողության սեփական բանաձևը, որպեսզի կարողանանք մատուցել գարեջուր վայելելու հաճույքը մեր Դառգետասերներին (մարդիկ, ովքեր սիրում են Dargett գարեջուր):

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում