
Լայվ խաղավար
Արթ Պրոդաքշն
Նկարագրություն
ART PRODUCTION LLC-ն, որը օնլայն ծառայություններ է մատուցում ԱՊՀ երկրներից դուրս իր արտասահմանյան գործընկերներին, հրավիրում է աշխատանքի օնլայն խաղավարների/դիլլերների։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Աշխատակիցները հնարավորություն ունեն վաստակել ամսական մինչև 400,000 ՀՀ դրամ։
Կազմակերպությունը ապահովում է պրակտիկա և ուսուցում բոլոր նրանց համար, ովքեր չունեն աշխատանքային փորձ։
Պարտականություններ
- Վարել խաղը՝ հետևելով էկրանին հայտնվող հրահանգներին։
Պահանջներ
- 18-30 տարեկան (իգական սեռ),
- Անգլերենի իմացություն (բավարար),
- Բարետես արտաքին,
- Պատասխանատվության զգացում,
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն։
Առավելություններ
- Ամսական պարգևավճարների համակարգ՝ աշխատանքի բարձր մակարդակի և նվիրվածության համար,
- Պարգևավճարներ այլ աշխատակիցներ ներգրավելու համար,
- Անվճար ուսուցում բարձր որակավորում ունեցող թրեյներների կողմից,
- Ընդհանուր 2 ժամ ընդմիջում,
- Հանգիստն ու ժամանակն անցկացնելու հիանալի հարմարություններ,
- Անսահմանափակ սուրճ, թեյ և քաղցրավենիք,
- Անվճար հագուստ և մեյք ափի պարագաներ,
- Աշխատանքային ճկուն գրաֆիկ՝ հարմար տարբեր ապրելակերպով մարդկանց համար,
- Պրոֆեսիոնալ հմտություններն ու անգլերենը զարգացնելու հնարավորություն,
- Հեռարձակումների անհասանելիություն ՀՀ-ում և ԽՍՀՄ նախկին հանրապետություններում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 09.00 – 17.00, 17.00 – 01.00, 01.00 – 09.00 (ըստ ընտրության):
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել CV-ն և երկու լուսանկար։
We are Video Provider Company and we are working only with foreign countries.