Ընդունարանի աշխատակից
Seven Visions Resort & Places, The Dvin
Նկարագրություն
Seven Visions Resort & Places, The Dvin հրավիրում է համալրելու իր թիմը նախաձեռնող, պատասխանատու և հյուրընկալության ոլորտով հետաքրքրված Ընդունարանի աշխատակցի (Front Office Agent)։ Եթե սիրում եք մարդկանց հետ շփվել, ունեք բարձր սպասարկման մշակույթ և ցանկանում եք դառնալ հյուրերի առաջին դրական տպավորությունը ստեղծող մասնագետը, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Պարտականություններ
- Ողջունել հյուրերին և իրականացնել գրանցման (Check-in) և դուրսգրման (Check-out) գործընթացները։
- Ապահովել բարձրակարգ սպասարկում՝ պահպանելով դրական և պրոֆեսիոնալ վերաբերմունք։
- Պատասխանել հյուրերի հարցերին, դիմումներին և անհրաժեշտության դեպքում տրամադրել համապատասխան աջակցություն։
- Ընդունել, մշակել և փոխանցել մուտքային հեռախոսազանգերը։
- Կառավարել հյուրերի ամրագրումները և ապահովել դրանց ճշգրիտ գրանցումը։
- Պահպանել ընդունարանի աշխատավայրի մաքրությունն ու կարգուկանոնը։
- Անհրաժեշտության դեպքում կատարել վարչական և գրասենյակային այլ աշխատանքներ։
Պահանջներ
- Գերազանց հաղորդակցման և հաճախորդների սպասարկման հմտություններ։
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում (խոսակցական և գրավոր)։
- Արագ փոփոխվող աշխատանքային միջավայրում միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ իրականացնելու կարողություն։
- Կոկիկ արտաքին տեսք և պրոֆեսիոնալ աշխատանքային վարքագիծ։
- Համակարգչային հիմնական գիտելիքներ և կազմակերպչական հմտություններ։
- Նախկին աշխատանքային փորձը հյուրընկալության ոլորտում կամ ընդունարանում պարտադիր։
- Opera PMS համակարգի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը կազմակերպվում է հերթափոխային գրաֆիկով՝
- 09:00 – 21:00
- 21:00 – 09:00
The new hotel is a revived legend in the heart of Yerevan.
The architecture of the complex combines cultural heritage and traditions
with modern design of rooms according to the latest trends to meet all the
desires and needs of guests. The cozy and spacious rooms of Seven Visions
are decorated in an elegant Art Deco style. Furniture items, fabrics and
decorative elements are created from natural materials of unusual and
elegant colours and textures.
The detailed layout of the hotel allows you to find the perfect balance
between home comfort and a dynamic hotel atmosphere. The hotel has
comfortable rooms where you can relax and then spend the evening
enjoying a show in the nightclub with an opening roof "The Stage". The
hotel has a hall for conferences and events of international level and scale,
as well as private meeting rooms for confidential business meetings. In the
Dvin Music Hall, you can have a magnificent wedding. The luxurious
Hayrik restaurant, in turn, will be an ideal place for a family celebration
and a quiet dinner in a romantic atmosphere.